Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորութ Պահորին Պետականության օրվա առթիվ: Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները: Լիահույս եմ, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կհարստացնի երկկողմ օրակարգը նոր նախաձեռնություններով»:
Կարծիքներ