Քննարկվել են Ղրղզստանի հետ գյուղատնտեսության, ԱՄՆ-ի հետ՝ ՏՏ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են Ղրղզստանի հետ գյուղատնտեսության, ԱՄՆ-ի հետ՝ ՏՏ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Դուբայ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Թեմիրբեկ Էրկինովի հետ։ Զրուցակիցները խոսել են գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության մասին։

«Էքսպո 2020 Դուբայ»-ում հաջորդ հանդիպումը ԱՄՆ-ի տաղավարի ներկայացուցիչների հետ էր։ Նախարարը ներկայացրել է ՏՏ ոլորտում Հայաստանի հաջողությունները. Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ ՏՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում