Ղազախստանի և ԱՄԷ նախագահները քննարկել են առևտրի և ներդրումային ոլորտներում համագործակցությունը

Ղազախստանի և ԱՄԷ նախագահները քննարկել են առևտրի և ներդրումային ոլորտներում համագործակցությունը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցությունը։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ պետությունների ղեկավարները հաստատել են քաղաքական երկխոսության հետագա ընդլայնման, առևտրային հարաբերությունների ակտիվացման և տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու իրենց փոխադարձ ցանկությունը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում