ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը կասեցվել է

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը կասեցվել է

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական նախաքննությունը կասեցվել է:

Հիշեցնենք, որ անցած տարի հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը:

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է դեկտեմբերի 30-ին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ):

Նշենք, որ, ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ ավելի վաղ հրապարակած տեղեկատվության, մինչ դեպքը՝ Կուտոյանը մեկ ամիս առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի վերջին, իրեն պատկանող ատրճանակից 35 անկանոն կրակոց էր արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գեւորգյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում