Հայաստանն աջակցել է Հնդկաստանին իր տարածքով Իրանից հնդիկ ուսանողների տարհանման հարցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանի արտաքին գործերի նախարար և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը:
ՀՀ կողմից ցուցաբերվել է համապատասխան աջակցություն»,- նշեց Բադալյանը:
Ավելի վաղ հնդկական լրատվամիջոցները գրել էին, որ, պայմանավորված Իսրայելի և Իրանի միջև հակամարտությամբ, Հնդկաստանը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործողություններ է ձեռնարկում՝ որպես տարհանման հնարավոր ուղի դիտարկելով նաև Հայաստանի տարածքը։ Նշվում էր, որ այդ հարցը Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Կարծիքներ