Բայդենը Վաշինգտոնում Մերկելի հետ կհանդիպի հուլիսի 15-ին

Բայդենը Վաշինգտոնում Մերկելի հետ կհանդիպի հուլիսի 15-ին

 

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 15-ին Վաշինգտոնում կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Հունիսի 11-ին այդ մասին հայտնել Է Սպիտակ տունը:

«Նախագահ Բայդենն անհամբերությամբ Է սպասում Գերմանիայի կանցլեր Անգլա Մեկելի հետ հանդիպմանը 2021 թվականի հուլիսի 15-ին Սպիտակ տանը»,- ասված Է հայտարարության մեջ: Բայդենը եւ Մերկելը կքննարկեն համագործակցությունը մի շարք հարցերի շուրջը, «այդ թվում, որոնք վերաբերում են COVID-19-ի համավարակի դեմ պայքարին, կլիմայի փոփոխության սպառնալիքին, ինչպես նաեւ միջազգային անվտանգությանը»:

Գերմանիայի նախարարների կաբինետում հավաստել են տեղեկատվությունը, մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում