Սպանություն Վանաձորում. 18-ամյա թոռը սպանել է տատին, ապա դին ու դանակը տեղափոխել անկողին և ահազանգել ոստիկանություն
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ժամը 15։05-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի բնակիչ՝ 48-ամյա Արայիկ Վ-ից, ով հայտնել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերել է մոր՝ 82-ամյա Էֆրիդա Գրիգորյանի դին՝ երակները կտրած վիճակում։ Ահազանգողը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ մայրը ինքնասպան է եղել։
Այնուհետ ոստիկանների ու քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում Արայիկ Վ-ն հայտնել է դեպքի որոշ հանգամանքներ, որոնք նախաքննության շահերից ելնելով այս պահին հրապարակման ենթակա չեն։
Դեպքի վայրից ոստիկանները Բազումի բաժին են տեղափոխել նույն հասցեի բնակիչ՝ 18-ամյա Անդրանիկ Վ-ին։
Պարզվել է, որ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է սպանվածի, ով իր տատն է, աջ ձեռքի դաստակի շրջանին, ինչից հետո տատը վայր է ընկել։ Որոշ ժամանակ անց տատին բարձրացրել է գետնից և տեղափոխել ու պառկացրել նույն սենյակի անկողնու վրա՝ դանակը դնելով նրա աջ ձեռքի մեջ, այնուհետև դուրս է եկել տանից, զանգահարել իր մորը և դեպքի վերաբերյալ պատմել որոշ մանրամասներ։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Անդրանիկ Վ-ն, որպես կասկածյալ, քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Կարծիքներ