Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին․ Բայրամով
Ակնկալվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը կկայանա առաջիկա օրերին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Բայրամովի խոսքով՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորման հետ կապված կարևոր բաղադրիչներից մեկը պետական սահմանի որոշման հարցն է»։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը նոյեմբերի 30-ին էր Իջևանի և Ղազախի հատվածում։
Կարծիքներ