Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կքննարկվի Իրանի խորհրդարանի արտահերթ նիստում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կքննարկվի Իրանի խորհրդարանի արտահերթ նիստում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը կքննարկվի Իրանի խորհրդարանի արտահերթ նիստում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն։ Նա տեղեկացրել է, որ չորեքշաբթի հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցերով կարևոր և արտահերթ նիստ է տեղի ունենալու։

Վահիդ Ջալալզադեի խոսքով՝ իրենք լրջորեն մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններով։

«Մենք այդ հարցը քննարկել ենք երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մենք խնդրում ենք երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին և ԱԳՆ-ին՝ լրջորեն մոտենալ այդ հարցերին»,-ասել է իրանցի գործիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում