ՊՆ-ում հրաժարականնե՞ր կլինեն. ինչ են ասել գեներալները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբում արշալույսները դեռեւս խաղաղ չեն: Բանն այն է, որ, դատարանի որոշման հիման վրա, Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը միացած 40 գեներալներից շատերը տարբեր խոսակցությունների ժամանակ կարծիք են հայտնել, թե ՊՆ-ում այդպես շարունակվել չի կարող, եւ միգուցե առաջիկայում հրաժարականների շքերթ լինի:
Միեւնույն ժամանակ գեներալների մի մասն էլ ասել է, թե այլեւս այլընտրանք չկա, պետք է իրենք մնան եւ շարունակեն իրենց ծառայությունը՝ հանուն հայրենիքի եւ բանակի:
Ինչպես հայտնի է, վարչապետի որոշմամբ՝ Արտակ Դավթյանը ՊՆ-ում ներկայացվել է որպես ԳՇ պետ, սակայն Օնիկ Գասպարյանն էլ չի հանձնվում. իրեն ազատելու մասին որոշումը դատարանում վիճարկելուց զատ նաեւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կարծիքներ