Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1.1 հա տարածքում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1.1 հա տարածքում բռնկված հրդեհները

Նոյեմբերի 8-9-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արագածոտնի մարզի Ագարակ-Բյուրական ավտոճանապարհին՝ 5000 քմ,

Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում՝ 6000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1.1 հա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում