Մադուրոն հաստատում է Սիրիային անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու Վենեսուելայի պատրաստակամությունը

Մադուրոն հաստատում է Սիրիային անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու Վենեսուելայի պատրաստակամությունը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի օրը Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ հեռախոսազրույցում համերաշխություն է հայտնել ավերիչ երկրաշարժից տուժած Սիրիային։ Այս մասին ասվում է սիրիական պետության ղեկավարի մամուլի ծառայության՝ Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ։

«Վենեսուելայի կառավարությունն ու նրա ժողովուրդը աջակցում են Սիրիային փորձությունների ժամին և պատրաստակամություն են հայտնում շարունակել նրան տրամադրել անհրաժեշտ օգնություն՝ հաղթահարելու աղետի հետևանքները», - ասել է Մադուրոն, մեջբերում է մամուլի ծառայությունը։

Իր հերթին Ասադն ընդգծել է, որ «Վենեսուելայից և շատ այլ բարեկամ արաբական և օտարերկրյա պետություններից ուղարկված փրկարարական խմբերը կարևոր ներդրում են ունեցել սիրիական կառավարության կողմից իրականացվող որոնողափրկարարական գործողության մեջ»:

«Սիրիացի ժողովուրդը չի մոռանա նրանց, ովքեր օգնության հասան՝ ուղարկելով փրկարարներ և մարդասիրական պիտույքներ», - ասել է Ասադը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում