Գործադիր տեղափոխվելու առաջարկություն չեմ ստացել․ Արմեն Փամբուխչյան

Գործադիր տեղափոխվելու առաջարկություն չեմ ստացել․ Արմեն Փամբուխչյան

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ գործադիր տեղափոխվելու առաջարկություն չի ստացել։

Անդրադառնալով պաշտոնանկություններին՝ նա նկատեց․ «Բոլոր պաշտոնյաններն էլ ենթակա են, որ մի օր հրաժարական տան, դա ստանդարտ քաղաքական պրոցես է, պետք չէ անձնավորել մարդկանց։ Պաշտոնանկ արված անձանց հետ մտերմիկ հարաբերությունների մեջ ենք, մեր ընկերներն են։ Պետք է նայել ընդհանուրի մեջ, ոչ թե անհատապես, թե ով ինչ հաստիք է զբաղեցնում, վարչապետը ելույթ է ունեցել Կառավարության նիստին և դա իրականացրել է»։

Հարցին՝ արդյոք ի՞նքն էլ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին բարձրաձայնել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը, փոխքաղաքապետը նշեց, որ՝ ոչ․ «Վարչության նիստում տարբեր հարցեր քննարկում ենք տարբեր գործընկերներից, ես անհատապես ու անձնապես որևէ խնդիր չունեմ Անդրանիկ Քոչարյանի հետ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում