Գագիկ Ջհանգիրյանն ընտրվեց ԲԴԽ անդամ. կողմ էր 86 պատգամավոր

Գագիկ Ջհանգիրյանն ընտրվեց ԲԴԽ անդամ. կողմ էր 86 պատգամավոր

Խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ Բարձրագույն դատական խորհրդի թափուր պաշտոնում ընտրեց «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Գագիկ Ջհանգիրյանին: 

ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 89 պատգամավոր: Կողմ է քվեարկել 86, դեմ՝ 3 պատգամավոր:  

Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ ամբիոնից երդվեց. «Ստանձնելով ԲԴԽ անդամի բարձր պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ իմ պարտականությունները կատարել ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորեց Ջհանգիրյանին պաշտոնը ստանձնելու կյապակցությամբ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում