Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են ներկայացրել 48-ամյա Արմեն Բ.-ին:
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Տղամարդը 2021 թ. հունիսի 4-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր սպառնալիքի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ:
Կարծիքներ