Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպել է  արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի մասնակից կուսակցությունների ղեկավարների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում