Պետդեպարտամենտը Ռուսաստանը ներառել է այն երկրների ցուցակում, որտեղ զբաղվում են մարդկանց թրաֆիքինգով

Պետդեպարտամենտը Ռուսաստանը ներառել է այն երկրների ցուցակում, որտեղ զբաղվում են մարդկանց թրաֆիքինգով

ԱՄՆ Պետդեպարտամենտը հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում մեղադրել է  Ռուսաստանին Հյուսիսային Կորեայի աշխատավորների հարկադիր շահագործմանն «ակտիվորեն օժանդակելու» մեջ: ԱՄՆ Պետդեպարտամենտն այդ պատճառով ՌԴ-ն ընդգրկել է այն 11 երկրների ցանկում, որտեղ իշխանությունները խախտում են ԱՄՆ հակաթրաֆիքինգի նորմերը:

Պետդեպը պնդել է, որ Ռուսաստանը 2020 թվականին շարունակել է ընդունել Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին՝ նրանց տրամադրելով գրեթե 3000 նոր տուրիստական ​​և ուսանողական վիզա: ԱՄՆ-ը սա ընկալում է որպես ՄԱԿ-իԱնվտանգության խորհրդի բանաձևերը շրջանցելու փորձ, որոնք կոչված են լուծարել Հյուսիսային Կորեայի աշխատանքային ճամբարներն արտասահմանյան երկրներում:

«Կառավարությունը չի զննել Հյուսիսային Կորեայի աշխատողներին ՝ մարդկանց թրաֆիքինգի նախանշանների առումով  և չի հայտնաբերել  մարդկանց թրաֆիքինգի  հուսիսկորեացի զոհերի՝ չնայած նախորդ տարիների հավաստի տեղեկություններին, որ ԿԺԴՀ-ն Ռուսաստանում  ունի աշխատանքային ճամբարներ և բռնի կերպով շահագործում է Հյուսիսային Կորեայի հազարավոր աշխատողների»,- ասված է զեկույցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում