2021թ․ Թուրքիայից զենքի արտահանման ծավալները կրկնապատկվել են

2021թ․ Թուրքիայից զենքի արտահանման ծավալները կրկնապատկվել են

Վերջին 13 տարում նկատելիորեն մեծացել են Թուրքիայից կիսաավտոմատ ատրճանակների, կիսաավտոմատ հրացանների և որսորդական հրացանների արտահանման ծավալները։

Թուրքիայի արտահանման խորհրդի տվյալների համաձայն՝  2021թ․հունվար – ապրիլ ամիսներին ռազմարդյունաբերական ապրանքների արտահանման ծավալն ավելացել է 47․77 տոկոսով՝ կազմելով 949 մլն 744․000 դոլար։

Ընդ որում, նշված ժամանակահատվածում ամենից շատ զենք է վաճառվել ԱՄՆ-ին։ Թուրքիայից ԱՄՆ-ին զենքի վաճառքի ծավալները նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ավելացել են 56 տոկոսով՝ հասնելով 386 մլն 113․000 դոլարի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում