Փարաքարի մշակույթի տանը ռումբի առկայության մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

Փարաքարի մշակույթի տանը ռումբի առկայության մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել և բերման է ենթարկվել

ՀՀ ԱԻՆ «911» փրկարար ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժնում hունվարի 7-ին, ժամը 09.38-ին,  հաղորդում է ստացվել, որ ծառայություն զանգած անձը հայտնել է, թե Փարաքարի ակումբի մոտ ռումբ է դրված: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: 

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբեր։ Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չեն հայտնաբերվել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է փրկարար ծառայություն զանգած անձի ինքնությունը։ Ժամը 12.45-ին 41-ամյա կինը հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում և բերման ենթրակվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում