Հայաստանը հավանաբար միակ երկիրն է, որը ցանկանում է խուսափել հակամարտությունից Հարավային Կովկասում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հայաստանը հավանաբար միակ երկիրն է, որը ցանկանում է խուսափել հակամարտությունից Հարավային Կովկասում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ադրբեջանը հաճախ Հայաստանին մեղադրում էսկալացիայի համար, սակայն ՀՀ-ն հավանաբար միակ երկիրն է, որը ցանկանում է խուսափել հակամարտությունից Հարավային Կովկասում։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ նշելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքի տակ։

«Թույլ տվեք ասել ձեզ, թե որքանով ենք մտահոգված այս կապակցությամբ, հաշվի առնելով, որ Բաքվի հռետորաբանությունն ավելի ու ավելի չափից դուրս է դառնում: Մենք ավելի ու ավելի շատ կեղծ լուրեր ենք տեսնում, և նրանք հաճախ Հայաստանին են մեղադրում էսկալացիայի համար, թեև Հայաստանը հավանաբար միակ երկիրն է, որը ցանկանում է և փորձում է խուսափել հակամարտությունից աշխարհի այդ հատվածում:

Եթե ավելի ուշադիր նայենք, ապա կգտնենք շատ ընդհանուր տարրեր և կնկատենք նմանություններ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ»,- ասել է Սեժուրնեն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում