Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
Հայաստանի Հանրապետություն մայիսի 20-22-ը կժամանի Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներից բաղկացած պատվիրակությունը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։
Գերմանիայից ժամանած պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Կարծիքներ