Հինգ երկրներ դիմել են ՄԱԿ-ի ԱԽ՝ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակման պատճառով
![Հինգ երկրներ դիմել են ՄԱԿ-ի ԱԽ՝ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակման պատճառով](https://freenews.am/uploads/images/image_750x_61d7fccd46988.jpg)
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իռլանդիան և Ալբանիան դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հյուսիսկորեական հրթիռի վերջին արձակման հետ կապված երկուշաբթի փակ խորհրդակցություններ անցկացնելու խնդրանքով։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են Անվտանգության խորհրդում։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակել էր Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունը։
Վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել էր, որ ցավալի է համարում, որ ԿԺԴՀ-ն շարունակում է հրթիռային փորձարկումներ իրականացնել։
Կարծիքներ