ԱՄԷ-ի ափերի մոտ չորս լցանավ կորցրել է կառավարումը

ԱՄԷ-ի ափերի մոտ չորս լցանավ կորցրել է կառավարումը

Օմանի ծոցում չորս լցանավ մոտավորապես միևնույն ժամանակ նախազգուշացում են տվել այն մասին, որ կորցրել են նավի կառավարումը, հաղորդել է Associated Press գործակալությունը:

Նման ծանուցում ստացվել է Golden Brilliant, Queen Ematha, Jag Pooja և Abyss նավերից:

Լցանավերը գտնվում են Ֆուջեյրայի ափերի մոտ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, առայժմ հայտնի չէ։

Sky News հեռուստաալիքը նաև հայտնել է, որ զինված մարդկանց խումբը, ենթադրաբար, Asphalt Princess լցանավ է բարձրացել Օմանի ծոցում Պանամայի դրոշի ներքո:

Անցած հինգշաբթի Արաբական ծովում հարձակման է ենթարկվել Լիբերիայի դրոշի ներքո ընթացող Mercer Street լցանավը։ Zodiac Maritime նավի օպերատոր ընկերությունը պատկանում է իսրայելցի գործարար Էյալ Օֆերին։ Միջադեպի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ՝ Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ: ԱՄՆ-ն Իրանի վրա է դրել անօդաչուի օգտագործմամբ նավի վրա հարձակման պատասխանատվությունը։ Թեհրանը Վաշինգտոնի և Լոնդոնի հայտարարությունները հակասական և անհիմն է անվանել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում