Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը. Փաշինյան
Եվս մի հարց և մոլորություն կա, որը շատ է շրջանառվում: Խոսքը Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների մասին է: Այսօր և այս ողջ ընթացքում ես շատ բարձր եմ գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը և փոխգործակցությունը: Մենք զգում ենք Ռուսաստանի` որպես ՀՀ-ի և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակցի աջակցությունը: Եվ կա մշտական հաղորդակցություն մեր երկրների միջև, մենք հնարավորինս բարձր և արդյունավետ կերպով փոխգործակցել ենք և փոխգործակցում ենք այս իրավիճակից լուծում գտնելու համար։
Կարծիքներ