Կուլեբան Բորելի հետ զրույց է ունեցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Խոսեպ Բորելի հետ՝ քննարկելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին ասվում է Ուկրաինայի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների նախապատրաստման հարցը՝ նրան Ուկրաինայի և Եվրոպայի դեմ ագրեսիվ ծրագրեր իրականացնելուց հետ պահելու համար: Նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը հատուկ ուշադրություն են դարձրել դիվանագիտական կարգավորման առաջմղման հեռանկարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ