Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆելիպե 6-րդին
![Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆելիպե 6-րդին](https://freenews.am/uploads/images/image_750x_61e17320ac478.jpg)
Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սոս Ավետիսյանը հունվարի 13-ին իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիսավոր արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում դեսպան Ավետիսյանն ու Իսպանիայի թագավորն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին, կարևորել դրանց հետագա զարգացումը, ինչպես նաև բարձր գնահատել Իսպանիայում բնակվող հայ համայնքի դերը երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ամրապնդելու գործում։
Կարծիքներ