Պետք չէ լինել ծակ դաշնակ ու տարատեսակ ստեր փաթաթել վզիս. Չախոյանը՝ Մանուկյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Դաշնակցության որոշ անդամների կողմից իրեն ուղղված հայտարարություններին:
«Պետք է լինել դաշնակ Գեղամ՝ անունս անտեղի շահարկելու համար։
Հասկանում եմ՝ դարձել եմ Գեղամի ու մնացյալ դաշնակների սարսափ երազը, բայց պետք չէ լինել ծակ դաշնակ ու տարատեսակ ստեր փաթաթել վզիս։
«Ծակ դաշնակ» որակման համար դաշնակ Գեղամը կարող է դատի տալ ինձ, որտեղ ստիպված կլինի ապացուցել, որ կապ ունեմ ինչ-որ կայքի հետ»,- գրել է Չախոյանը:
Կարծիքներ