Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանին
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանին:
«Էդուարդ Հովհաննիսյանն այս տարի մինչև ամառ Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր: Պարոն Հովհաննիսյան, շնորհավորում ենք ձեզ նշանակման առիթով և հաջողություններ մաղթում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Փաշինյանը:
Էդուարդ Հովհաննիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին այդպիսի հնարավորություն ընձեռելու համար:
«Մարզային, տարածքային արդյունավետ կառավարումը մեր երկրի տնտեսության զարգացման, պետականաշինության ոլորտի առանցքային ուղղություններից է»,- ընդգծել է Հովհաննիսյանը:
Կարծիքներ