Տոմսային համակարգի շրջանակում վերահսկողական գործառույթ սահմանելու նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ

Տոմսային համակարգի շրջանակում վերահսկողական գործառույթ սահմանելու նախագիծն առաջիկայում կներկայացվի ԱԺ

Միասնական տոմսային համակարգի ներդրման շրջանակներում քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությանը վերահսկողական գործառույթ տրամադրելու շուրջ իրավական կարգավորումների ապահովման համար նախագծերի փաթեթ է մշակվել:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Նախագծերի փաթեթը մեկ անգամ քննարկվել է նախարարական կոմիտեում, դրվել է հանրային քննարկման, որի երկշաբաթյա ժամկետը կլրանա հաջորդ երկուշաբթի, և ամփոփվելուց հետո կներկայացվի Ազգային ժողով»,- ասել է նա: 

Երևանի քաղաքապետարանը 15 հազար դրամ տուգանք է առաջարկում սահմանել հասարակական տրանսպորտից առանց վճարելու օգտվողների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում