Վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ 785 մլն ՀՀ դրամի վնաս
Վերականգնվել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ 785 մլն ՀՀ դրամի վնաս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն տարածել Քննչական կոմիտեն:
«2023-ին միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված աննախադեպ չափի՝ 27 մլրդ 785 մլն ՀՀ դրամի վնաս։
Բացահայտվել են բացառիկ, բազմադրվագ և սխեմատիկ հանցագործություններ, որոնց ծավալը ևս նախադեպը չունի։ Առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպքեր, փողերի լվացում, թմրամիջոցների մաքսանենգություններից մինչև ֆինանսական բուրգի ստեղծում և կառավարում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այս և բազմաբնույթ այլ դեպքերի վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 968 քրեական վարույթ՝ նախորդող տարվա նույն ժամանակահատվածի 592-ի դիմաց։
Կարծիքներ