Պերուում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Պերուում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Պերուում մայիսի 12-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել են։ Այս մասին ուրբաթ օրը RPP ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է  Քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտի ղեկավարներից Միգել Յամասակին։

Նա ցավով նշեց, որ բնակչությունը «չի հասկանում, որ ապրում է շատ սեյսմիկ երկրում», և չի բացառել, որ ապագայում Պերուում կարող է հզոր երկրաշարժ տեղի ունենալ։ «Այս էներգիան չի արձակվել ավելի քան 270 տարի, և դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի», - ասաց Յամասակին:

Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,5 մագնիտուդ։ Օջախը գտնվում էր 49 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է հանրապետության կենտրոնական մասի Կանետե նահանգի Չիլկա քաղաքից 30 կմ դեպի արևմուտք։ Տարերքների հարվածը զգալի նյութական վնաս չի հասցրել, սակայն վնասել է մի քանի շենք, այդ թվում՝ մայրաքաղաք Լիմայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում