ՀՀ-ը ինքնուրույն է որոշում՝ ում հետ, երբ ու ինչ ձևով խոսի․ Սիմոնյանը՝ վարչապետի ու Պուտինի զանգի մասին

ՀՀ-ը ինքնուրույն է որոշում՝ ում հետ, երբ ու ինչ ձևով խոսի․ Սիմոնյանը՝ վարչապետի ու Պուտինի զանգի մասին

«Ռուսաստանի հետ հարաբերությունները հաշվի առնելով պետք է ասեմ, որ Հայաստանը ինչպես վերջին տարիների ընթացքում, այնպես էլ հիմա ինքնուրույն է որոշում, թե ում հետ, երբ ու ինչ ձևով խոսի»։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի  հեռախոսազանգին։

Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետը հեռախոսազանգեր է ունեցել նաև Ֆրանսիայի, Իրանի նախագահների հետ։

Իսկ թե ինչ են խոսել երկու երկրների ղեկավարները, Սիմոնյանը նշեց, որ դա պաշտոնական հաղորդագրության մեջ գրված է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում