«Վանաձոր» ՔԿՀ-ում «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակցի կողմից կալանավորված անձին փոխանցված փաթեթն առգրավվել է
2022 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնից ստացված օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ա.-ին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:
Հ.Ա.-ն գոտկատեղից ինքնակամ ներկայացրել է փաթեթ: Նշված փաթեթը վերջինիս փոխանցել էր «Վանաձոր» ՔԿՀ-ում աշխատանքներ իրականացնող «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցը:
Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 13,6 գրամ քաշով առանձնացված բուսական զանգվածներ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կարծիքներ