Իրանի նոր նախագահը խոստացել Է պայքարել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման համար

Իրանի նոր նախագահը խոստացել Է պայքարել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման համար

Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռայիսին խոստացել Է իր պաշտնում պայքարել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման համար, որոնք սահմանված են Թեհրանի դեմ: Այդ մասին նա հայտարարել Է երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեիի կողմից նախագահի հաստատման արարողության ժամանակ, որը տեղի Է ունեցել օգոստոսի 3-ին:

«Մենք կաշխատենք պատժամիջոցների վերացման համար, սակայն մտադիր չենք ժողովրդի կենսամակարդակը կապել արտասահմանյան պետությունների կամքի հետ»,- մեջբերում Է Ռայիսիին ISNA գործակալությունը: Նրա խոսքով՝ «բյուջեի պակասուրդ, ներդրումային շուկայի կայունացում, աշխատանք կորոնավիրուսի սպառնալիքների դեմ եւ բնակչությանը ջրով եւ Էլեկտրականությամբ ապահովում. սրանք այն գլխավոր խնդիրներն են, որոնք անհրաժեշտ Է շտապ լուծել»:

«Ժողովրդի պահանջն ընթացիկ իրավիճակի փոփոխումն Է»,- հավելել Է քաղաքական գործիչը: Ռայիսիի պաշտոնակալությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Նա հաղթել Է հուլիսի 18-ի ընտրություններում՝ հավաքելով 17,9 միլիոն քվե (շուրջ 62 տոկոս)՝ ընտրողների 48,8 տոկոսի մասնակցության դեպքում: Ռայիսին ի տարբերություն ներկայիս նախագահ Հասան Ռոուհանիի պատկանում Է պահպանողական քաղաքական ճամբարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում