Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 75 դոլարը 2019 թվականից ի վեր առաջին անգամ
Լոնդոնյան ICE բորսայում Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 75 դոլարը (75.02$):
Մինչ այդ հյուսիսծովյան նավթային խառնուրդի արժեքը 75 դոլարից անցել էր 2019 թվականի ապրիլին։
Փորձագետները կարծում են, որ մինչև ամսվա վերջ նավթի գինը կարող է հասնել 77 դոլարի։
Նավթի գնի աճը կապված է ներդրողների՝ տեղաշարժի սահմանափակումների աստիճանական վերացումից հետո տնտեսության վերականգնման հեռանկարների գնահատումների հետ։ Բացի այդ, սև ոսկու գնի վրա ազդում է Իրանի հետ նոր միջուկային գործարքի կնքման հնարավորությունը։
Կարծիքներ