Պետք է երեք հիմնական ռազմավարական ուղղություններով շարժվենք. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ է համարում, որ Հայաստանը պետք է շարժվի 3 առաջնահերթ ռազմավարական ուղղություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին նշեց կառավարության նիստում՝ ադրբեջանական հերթական ագրեսիայի վերաբերյալ իր ելույթում:
«Ինձ համար ակնհայտ է, որ մենք 3 հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվենք: Իհարկե, 3 ուղղությունները չեն բացառում մյուսները: Բայց 3 ուղղություն ուզում եմ շեշտել՝ առաջինը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ, երկրորդը՝ պետք է հետևողականորեն շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, և կրթության ոլորտում մեզ պետք են էական խոշոր պետական ներդրումներ, և հաջորդը՝ բանակում պետք է հետևողական բարեփոխումներ իրականացվեն»,-ասաց վարչապետը:
Ըստ Փաշինյանի՝ այս երեք օրակարգային առաջնահերթությունները պետք է դառնան այն լոկոմոտիվը, որով պետք է առաջնորդել Հայաստանն այս համաշխարհային փոթորիկի մեջ:
Կարծիքներ