Մեկ օրում բացահայտվել է գողության 17 դեպք

Մեկ օրում բացահայտվել է գողության 17 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 17, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 5-ական, խուլիգանության՝ 3, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, ավազակության, կողոպուտի, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, մարդու առևանգման, պետական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 10 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում