Չեխիայի ԱԳՆ-ը Աֆղանստանի հարցով բանակցություններ կվարի «Թալիբան»-ի հետ

Չեխիայի ԱԳՆ-ը Աֆղանստանի հարցով բանակցություններ կվարի «Թալիբան»-ի հետ

Չեխիան պետք է հարգի քաղաքական իրականությունը, որը կլինի Աֆղանստանում միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերումից հետո, եւ ապագայում չի բացառվում «Թալիբան» շարժման հետ բանակցությունների հնարավորությունը, ասել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հեռացանք Աֆղանստանից եւ պետք է հարգենք քաղաքական իրականությունը, որը գալու է այնտեղ: Մեզ դա կարող է դուր չգալ, բայց մենք պետք է ընդունենք երկրում տիրող իրական իրավիճակը եւ միեւնույն ժամանակ անենք ամեն ինչ, որպեսզի հետագայում Աֆղանստանը կրկին սպառնալիք չդառնա Եվրոպայի անվտանգության համար՝ ահաբեկչության եւ անօրինական միգրացիայի պատճառով»,- ասել է Կուլգանեկը:

Նախարարի կարծիքով՝ Աֆղանստանում լարված իրավիճակը կարող է դեպի Եվրոպա միգրացիայի հոսքի հանգեցնել:

Կուլգանեկը նաեւ հիշեցրել է, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Աֆղանստանից միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերումը սխալ է անվանել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում