«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի Արամ Սարգսյանը
Հայաստանում խորհրդարանական առաջիկա ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Այս մասին Սարգսյանը հայտնել է կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։
«Միանշանակ՝ վարչապետի թեկնածուն կլինեմ ես, և կարծում եմ, որ դա օրինաչափ է։ Այնպես չի, որ ես երազում եմ վարչապետի թեկնածու լինել»,- ասել է Սարգսյանը։


Կարծիքներ