ԱՄՆ-ում հրապարակվել է զինված բռնությանը դիմակայման ռազմավարությունը
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ-ում զինված բռնություններին եւ հանցագործություններին դիմակայելու ռազմավարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր Ջո Բայդենի եւ Քամալա Հարիսի վարչակազմը հայտարարում է հրազենային եւ այլ բռնի հանցագործությունների դեմ պայքարի համապարփակ ռազմավարության մասին: Ռազմավարության շրջանակներում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, որոնք, ինչն ապացուցված է, նվազեցնում են բռնի հանցագործությունները, ռազմավարությունն ուղղված է հիմնական պատճառների լուծմանը, այդ թվում` հանցագործություններ կատարելու համար օգտագործված հրազենի հոսքի կասեցմանը, ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում «հրազենի կիրառմամբ բռնության գործողությունների կտրուկ աճն» «անընդունելի է»: Ուստի վարչակազմը մտադիր է համապետական մոտեցում մշակել այս ոլորտում:
New York Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ-ում զենքի վաճառքը 2021-ի առաջին եռամսյակում աճել է 18 տոկոսով` 2020-ի համեմատ երկրում համավարակի եւ աճող բռնությունների ֆոնին: Երկրում հանցագործությունների եւ հրաձգությամբ դեպքերի աճ է գրանցվել: Նմանատիպ միջադեպերի մասին հաղորդվում է գրեթե ամեն օր: Այս շաբաթ Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել մի քանի նման միջադեպ:
Կարծիքներ