ՀՀ Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ պատվիրակության հետ քննարել է ընտրական օրենսդրության բարեփոխումները
Արդարադատության նախարարի տեղակալ ԿարենԿարապետյանն ընդունել է Վենետիկիհանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳպատվիրակությանը։ Կարեն Կարապետյանըշնորհակալություն է հայտնել Վենետիկիհանձնաժողովին և ԵԱՀՄ/ԺՀՄԻԳ-ին՝արդարադատության ոլորտի բարեփոխումներիշրջանակներում կայուն փոխգործակցությանհամար և բարձր գնահատել նախագծերիվերանայման շրջանակներում ձևավորվածկառուցողական երկխոսությունը։
Այս մասին ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել:
Նշվում է, որ կողմերը քննարկել են 2023թ. հոկտեմբերին ընդունված Ընտրական օրենսգրքումև հարակից օրենքներում փոփոխություններկատարելու մասին օրենքների նախագծերիվերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքը։ Նախարարիտեղակալը տեղեկացրել է, որ Հանձնաժողովիկողմից ներկայացված առաջարկների մեծ մասնընդունվել և իրացվել են նախագծերում։Նախագիծը լրամշակվել է քաղաքացիականհասարակության հետ համընդգրկունքննարկումների արդյունքում՝ Ընտրականհամակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) հետ սերտ համագործակցությամբ։
Անդրադառնալով կարծիքում ներառված որոշհիմնահարցերին, կողմերը քննարկել են գործողկարգավորումներն ու առաջարկվողփոփոխությունները, մասնավորապես անդրադարձէ կատարվել ընտրությունների ժամանակդիտորդական առաքելության իրավունք ունեցողանձանց ու կազմակերպությունների շրջանակիընդլայնմանը, նախընտրական հիմնադրամներինգումարների փոխանցման կարգավորումներին, քվեարկության արդյունքների վերահաշվարկիդիմում ներկայացնելու իրավունք ունեցողսուբյեկտների շրջանակի ընդլայնմանը և այլբաղադրիչների։
Պատվիրակության անդամները շնորհակալությունեն հայտնել Արդարադատությաննախարարությանը՝ ձևավորված արդյունավետհամագործակցության, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղկարծիքն ու դրա արդյունքները մանրամասնքննարկելու համար։
Հանդիպման արդյունքներով կողմերըպայմանավորվածություն են ձեռք բերելշարունակելու կարծիքում ներկայացվածսկզբունքային առաջարկների շուրջերկխոսությունը։
Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳպատվիրակության կազմում էին Վենետիկիհանձնաժողովի փոխարինող անդամներ՝ ՕլիվերԿասկը և Կատաինա Պաբելը, Վենետիկիհանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Ջասենը, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրություններիհարցերով խորհրդական ՀամաձիրիպիՄունիքվան։ Հանդիպմանը ներկա էին նաև ԵԽերևանյան գրասենյակի ղեկավար ՄաքսիմԼոնգանգեն և «Օրենսդրության զարգացմանկենտրոն» հիմնադրամի տնօրեն ՏիգրանԴադունցը։
Կարծիքներ