Երևանի ավագանին նիստ է գումարում․ ՈՒՂԻՂ

Երևանի ավագանին նիստ է գումարում․ ՈՒՂԻՂ

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 6-րդ նստաշրջանի 1-րդ նիստը: Օրակարգում կա 18 հարց:

Երևանի ավագանին որոշում կընդունի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ ընտրելու, «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» հաստատված Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելու, Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2018 թվականի հունիսի 8-ին կնքված «Երևանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի հաստատման մասին:

Օրակարգում ընդգրկված են նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքի, հաստիքացուցակի, աշխատակիցների թվաքանակի, ինչպես նաև Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին և այլ հարցեր:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում