Պաշտոնյաները հավերժ չեն, և սա նորմալ պրոցես է. Խաչատրյան

Պաշտոնյաները հավերժ չեն, և սա նորմալ պրոցես է. Խաչատրյան

«Գալիս է ժամանակ, երբ պաշտոնյաների փոփոխություններ են իրականացվում»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով օրվա պաշտոնանկությունները՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ խնդիր չի տեսնում մեկ օրում այդքան ուժայինների պաշտոնանկությունների հարցում։

«Ամեն պաշտոնյայի առջև դրված պարտականությունները կատարելուց հետո փոփոխություններ են արվում։ Պաշտոնյաները հավերժ չեն, և սա նորմալ պրոցես է»,- նկատեց Խաչատրյանը և ավելացրել, որ ինքը դժգոհ չի եղել պաշտոնանկ արված ուժայինների ղեկավարումից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:

Մասնավորապես՝ պաշտոնից հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ազատման դիմումներ են գրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, տարածքային և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում