Չինաստանի իշխանությունները տայվանցիներին հրավիրել են մայրցամաք՝ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար

Չինաստանի իշխանությունները տայվանցիներին հրավիրել են մայրցամաք՝ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար

Տայվան կղզու բնակիչները կարող են մայրցամաք ժամանել կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար: Այդ մասին հունիսի 11-ին լրագրողներին հայտնել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի Տայվանի գործերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանը:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Տայվանում մեր հայրենակիցների առողջությանն ու անվտանգությանը: Մայիսի սկզբին Տայվանում համավարակի բռնկման ամենասկզբում մենք պատրաստակամություն ենք հայտնել հնարավոր ամեն բան անել, որպեսզի Տայվանի մեր հայրենակիցներին օգնենք հաղթահարել համավարակը եւ որքան կարելի Է ավելի շուտ պատվաստանյութ տրամադրենք նրանց»,-պաշտոնյան ասել Է ճեպազրույցում:

Նա նշել Է, որ կղզու բնակիչների ավելի քան 80 տոկոսը պատրաստ Է կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալ մայրցամաքում: Կղզու բնակիչները նաեւ մտադիր են որքան կարելի Է ավելի շուտ պատվաստանյութ ներմուծել ՉԺՀ-ից, սակայն տեղի վարչակազմը հրաժարվում Է:

«Տայվանի իշխանություններն անտեսում են հասարակական կարծիքը, իրենց հայրենակիցների առողջությունն ու անվտանգությունը: Նրանք միշտ քաղաքական մեքենայություններով են զբաղվել պատվաստանյութերի հետ կապված հարցերում, տարբեր պատրվակներ ներկայացրել՝ խանգարելու տայվանցի իրենց հայրենակիցներին օգտագործելու մայրցամաքի պատվաստանյութը»,-ասել Է Մա Սյաոգուանը:

Նա հավելել Է, որ անավարտ վիճակագրական տվյալներով, ընթացիկ տարվա մայիսի 31-ի դրությամբ Տայվանի 62 հազար բնակիչներ պատվաստում են ստացել մայրցամաքում: ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի տվյալներով, COVID-19-ի համավարակի սկզբից ի վեր Տայվանում հայտնաբերվել Է վարակման 12 հազար 222 դեպք, վիրուսի հետ կապված հիվանդություններից մահացել Է 361 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում