Հայաստանի 11 մարտիկներից 9-ը հաղթել են․ MIX FIGHT 57

Հայաստանի 11 մարտիկներից 9-ը հաղթել են․ MIX FIGHT 57

Երևանում անցկացվել է Խառը մենամարտերի MIX FIGHT 57 մրցաշարը։ Հայաստանը ներկայացնող 11 մարտիկներից 9-ը հաղթանակ է տարել:

Մելքոն Մելքոնյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Լուկա Բաձգարաձեին։ Մաքսիմ Խաչատրյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Մոհամմադ Զանգիաբադին։ Դավիթ Խաչատրյանը խեղդող հնարքով հաղթել է Կերամատ Աքբարիին։ Գեղամ Վարդանյանը նոկաուտի է ենթարկել Էրֆան Մադադիին։ Սեյրան Ասատրյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Մոհամմադ Չերաղիին։
Արման Ավանեսյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Ալի Արյաելին, Արմեն Օհանյանը խեղդող հնարքով հաղթել է Մոհամմեդռեզա Միրզային։

Հայկ Վիրաբյանը պարտվել է Մեհրաբան Ֆարհադիին, իսկ Գագիկ Հայրապետյանը K-1-ի կանոններով նոկաուտի է ենթարկել Մազահեր Ջաբարիին

Կառլեն Թևոյանը K-1-ի կանոններով հաղթել է Ալի Աստարակիին։

Հրաչ Սուքիասյանը քիքբռնցքամարտի կանոններով պարտվել է Ամիրհուսեյն Ռասուլիին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում