Ղարաբաղում շուտով կավարտվի երկու հիվանդանոցների վերակառուցումը

Ռուսաստանցի խաղաղապահները հույս ունեն, որ իրենց մասնակցությամբ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կավարտվի ԼՂՀ երկու հիվանդանոցների վերականգնումը, Ռիա Նովոստիին ասել է ՌԴ Խաղաղարար գործողությունների բժշկական աջակցության կենտրոնի ղեկավար, փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը:
«Մարտունու շրջանի հիվանդանոցը կվերակառուցվի երկու շաբաթվա ընթացքում։ Հիմնականում ապակիներն են տուժել բեկորներից: Մարտակերտի հիվանդանոցում նոր-նոր են սկսվել նորոգումները: Այնտեղ ապակիներն են վնասվել։ Հիվանդանոցի շենքն ինքնին չի վնասվել: Օժանդակ կառույցները չեն վնասվել։ Այն վերակառուցելու համար մեզ անհրաժեշտ կլինի երեք շաբաթ», - ասել է Դեմիդովիչը: Նա հայտնել է, որ ԼՂՀ հիվանդանոցների վերականգնման համար անհրաժեշտ նյութերի և այլ միջոցների առաքման հետ կապված խնդիրներ չկան: «Բավականին մասնագետներ և տեխնիկա կա», - հավելել է Դեմիդովիչը:
Կարծիքներ