Ֆրանսիան աջակցում է Արդարադատության միջազգային դատարանին․ Ֆրանսիայի ԱԳՆ-ն Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշման մասին

Ֆրանսիան աջակցում է Արդարադատության միջազգային դատարանին․ Ֆրանսիայի ԱԳՆ-ն Լաչինի միջանցքի վերաբերյալ որոշման մասին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման առնչությամբ, որը հրապարակվեց երեկ՝ փետրվարի 22-ին։

«Ֆրանսիան ուշադրությամբ հետևել և ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի որոշումը՝ կապված Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ։ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա դատարանը խնդրել է, որ մինչև վերջնական որոշում կայացնելը Ադրբեջանը ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղությամբ:

Ֆրանսիան հիշեցնում է իր անսասան աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանին և նրա որոշումների պարտադիր բնույթը, ներառյալ՝ նշյալ խափանման միջոցները»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, երեկ՝ փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում