Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվածի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

Մայիսի 10-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու։

Ոստիկանությունից  հայտնում են, որ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում