Սյունիքի մարզը նոր դատավոր ունի

Սյունիքի մարզը նոր դատավոր ունի

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Արթուր Մկրտչյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի մարտի 20-ի ԲԴԽ-28-Ո-65 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արթուր Մկրտչյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի այլ հրամանագրերով Օքսանա Դիլբանդյանը նշանակվել վարչական դատարանի դատավոր, Վահե Ջիվանյանը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում