Թուրքիայի փոխնախագահը հորդորել է պատրաստ լինել երկրաշարժի զոհերի թվի աճին

Թուրքիայի փոխնախագահը հորդորել է պատրաստ լինել երկրաշարժի զոհերի թվի աճին

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հորդորել է պատրաստ լինել երկրաշարժի հետևանքով զոհերի ու վիրավորների թվի աճին:

Նա նշել է, որ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, 1541 է, 9733 մարդ վիրավոր է։

«Այն թվերը, որոնք ներկայացնում եմ, այս պահին են: Չէի ցանկանա այդ մասին խոսել, բայց, ցավոք, մենք պետք է պատրաստ լինենք զոհերի ու վիրավորների թվի աճին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ասել է Օքթայը:

Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգն է: Ինչպես նշում են թուրք սեյսմոլոգները, այս երկրաշարժը կարող է դառնալ վերջին ժամանակներում ամենաավերիչներից մեկը տարածաշրջանում։ Ցերեկը Թուրքիայում գրանցվել Է ևս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով և 4.3 մագնիտուդով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում